Գլխավոր էջ





28 Փտր

ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ՀՐԱՎԵՐ

Փետրվարի 28, 2025

                                                                                                           

                                                                                                                           

 

 

                                       

 

29 ապրիլի,  2025 թ.

 

 

«Հայոց լեզու և հայ գրականություն

զարգացման միտումները,

հանրամատչելիացման հնարավորությունները

և դրանց արտացոլումը ուսումնական գործընթացում »

համահայկական գիտաժողով


Կազմակերպիչներ՝

ՀՀ ԳԱԱ

ՀՀ ԿԳՄՍՆ

ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ

ՀՐ. ԱՃԱՌՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԼԵԶՎԻ ԻՆՍՏԻՏՈՒՏ

Մ. ԱԲԵՂՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ

 

Հարգարժան գործընկեր
Հրավիրում ենք մասնակցելու «Հայոց լեզու և հայ գրականություն զարգացման միտումները, հանրամատչելիացման հնարավորությունները և դրանց արտացոլումը ուսումնական գործընթացում » համահայկական գիտաժողովին, որը տեղի կունենա 2025թ. ապրիլի 29-ին, ՀՀ ԳԱԱ-ում: Գիտաժողովում կքննարկվեն հանրակրթական և բուհական ոլորտներում հայագիտության, մասնավորապես՝ գրականագիտության և լեզվաբանության հանրամատչելիացման և  նրանց հիմունքների ուսուցման հիմնախնդիրները: Գիտաժողովի կարգախոսը հետևյալն է՝ «Հայոց լեզուն ՀՀ-ում գիտության հանրամատչելիացման հիմնական լեզուն է» ։ Գիտաժողովին, ըստ ներկայացված պայմանների ու պահանջների, կարող են մասնակցել ուսուցիչներ, դասախոսներ, գիտաշխատողներ, քոլեջների աշխատակիցներ, նշված խնդիրներով զբաղվող մագիստրոսներ, ասպիրանտներ և կրթության ոլորտի մասնագետներ: Հասցեն`  Երևան, Բաղրամյան 24, ՀՀ ԳԱԱ:

 

 

Նախատեսվում է քննարկել հետևյալ թեմաները.

 

  • Գրականագիտության  հանրամատչելիացման և  ուսուցման հիմնախնդիրներ
  • Լեզվաբանության հանրամատչելիացման և ուսուցման հիմնախնդիրներ
  • Հայագիտական առարկաների դասավանդման գործնական ուղղվածության ապահովման ուղիները
  • Ժամանակակից տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաները կրթական համակարգում
  • Օլիմպիադաներ և աշխատանք օժտված երեխաների հետ
  • Գիտամեթոդական և գիտահանրամատչելի գրականության դերը արդիականացվող կրթական համակարգում:

 

Տեղեկատվություն.

 

ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայք (https://escs.am/am), ՀՀ ԳԱԱ կայք (https://www.sci.am/ ), «Գիտություն» թերթ:

Լրացուցիչ տեղեկատվության համար զանգել՝ 097 241130 :

 

Զեկուցումների և թեզիսների ներկայացման կարգը

 

Գիտաժողովին մասնակցելու համար անհրաժեշտ ներկայացնել հոդվածի էլեկտրոնային օրինակը: Գիտաժողովին մասնակցել  ցանկացողները կազմկոմիտե պետք է ներկայացնեն հետևյալ նյութերը.


• մասնակցության հայտ


• ելույթի կամ զեկուցման թեզիսները էլեկտրոնային և տպագիր օրինակով` մինչև 5 տպագիր էջ ծավալով, Word document  ձևաչափով:


• Ներկայացման վերջնաժամկետը 2025թ. ապրիլի 15-ն է:


• Զեկուցումները և թեզիսները ուղարկել anna.mirzoyan@sci.am 


էլ. հասցեին:

 

Հոդվածի ներկայացման չափանիշները

 

Հոդվածն ուղարկել հետևյալ էլեկտրոնային հասցեով` կից (File Attachment)` anna.mirzoyan@sci.am 

 

Համակարգը՝ Microsoft Word, A4 չափի. հոդվածը` առավելագույնը 5 էջ. ամփո­փումը` կես էջ (ներառյալ հեղինակի ազգանունը, անունը, խո­րա­­­գիրը), լու­սանցքը՝ բոլոր կողմերից 2.5, պարբերության առաջին տողի խորությունը՝ 1․ 25:


Լեզուն՝ հայերեն (ամփոփումը՝ անգլերեն և ռուսերեն), անգլերեն, ռուսերեն (ամ­փո­փումը՝ հա­յերեն):


Տեքստի տառատեսակը` Sylfaen (հայերեն), Times New Roman (անգլե­րեն, ռուսերեն), ամփոփ­ման տառատեսակը` Sylfaen (հայերեն), Times New Roman (անգլերեն, ռուսերեն):


Հերթականությունը` ա) հեղինակի ազգանուն, անուն, փակագծերում` երկի­ր և աշխատավայր, բ) խորագիր, գ) բանալի բառեր (7 բառ), դ) տեքստ, ե) ամփոփում և տեղեկություններ հեղինակի մասին (հեղինակի գիտական աստիճանն ու կոչումը, աշխատանքի վայրը, պաշտոնը, հեռախո­սահամարը և էլեկտրոնային փոստը)։


Հոդվածի վերջում գրակա­նության և համառոտագրությունների ցանկեր չկցել:


Տեքստում չպետք է լինեն կրկնակի բացատներ և տողադարձեր:


Հղումները` տողատակում, հերթական համարակալմամբ:


Տառերի չափը. հեղինակի ազգանուն, անուն` 12 մուգ, երկիր, աշխա­տա­վայր`12 ոչ մուգ, խորագիր` 12 մուգ, գլխատառ,ենթախորագրեր` 12 մուգ, տեքստ` 12 ոչ մուգ, ամփոփում` 12 ոչ մուգ (ամբողջությամբ), հղում­ներ`10 մուգ (հե­ղի­նակ), 10 ոչ մուգ, թեք (խորագիր), 10 ոչ մուգ (մա­տե­նա­գրական տվյալներ․):


Փակագծերը՝ կլոր:


Տողերի միջև հեռավորությունը`1․5:

 

ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԿՈՄԻՏԵ

 

Մասնակցության հայտ