Գլխավոր էջ





26 Նմբ

EU-BRIDGE Pilot Academy․ ավարտվել է ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ թիմի պատասխանատվությամբ իրականացված վերապատրաստման դասընթացի մոդուլը

Նոյեմբերի 26, 2026


EU-BRIDGE Pilot Academy․ նախորդ շաբաթ ավարտվել է ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ թիմի պատասխանատվությամբ իրականացված վերապատրաստման դասընթացի մոդուլը։ Գործնական գիտելիքներ՝ եվրոպական նախագծերի արդյունավետ կառավարման համար։

EU-BRIDGE Պիլոտային ակադեմիայի հերթական ուսումնական հանդիպումը նվիրված էր կարևորագույն թեմաներից մեկին՝ «Նախագծերի կառավարում, հաղորդակցություն և որակի ապահովում»։

Մոդուլի մշակման և իրականացման պատասխանատուն ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնն էր։ Այն մշակվել է ԳԿՄԿ դեկան Ատոմ Մխիթարյանի, արտաքին կապերի բաժնի ղեկավար Անժելա Պապիկյանի և որակի ապահովման բաժնի պետ Նարինե Վարդանյանի համատեղ աշխատանքի շնորհիվ։

Վերապատրաստման դասընթացը վարել է ծրագրի համակարգող Ատոմ Մխիթարյանը՝ մասնակիցներին ներգրավելով ակտիվ քննարկումների, հարցուպատասխանի և իրական նախագծային օրինակների ու դեպքերի ուսումնասիրության մեջ։

Հանդիպման ընթացքում մասնակիցները հնարավորություն են ունեցել գործնական դիտանկյունից քննարկելու նախագծերի կառավարման, արդյունավետ հաղորդակցության և որակի ապահովման փոխկապակցվածությունը՝ կարևորելով դրանց դերը նախագծի հաջող իրականացման բոլոր փուլերում։

Այսպիսով՝ ավարտվել է ԳԿՄԿ թիմին վերապահված ուսումնական մոդուլը, սակայն Պիլոտային ակադեմիայի ուսումնական գործընթացը շարունակվում է։ Հաջորդ հանդիպումները նախատեսված են մինչև դեկտեմբերի կեսերը՝ մասնակիցներին հնարավորություն տալով շարունակելու գիտելիքների խորացումն ու գործնական հմտությունների զարգացումը։

Շնորհակալություն ենք հայտնում բոլոր մասնակիցներին՝ ակտիվ ներգրավվածության, հարցերի և փորձի փոխանակման համար։

EU-BRIDGE․ գիտելիքից՝ գործնական կարողություններ, համագործակցությունից՝ նոր հնարավորություններ։