Գլխավոր էջ





26 Մայ

Հայտարարություն

Մայիսի 26, 2025

Տեղեկացնում ենք, որ սկսվել է ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի ԿԱՃԱՌ/ ԱԿԱԴԵՄԻԱ․ հասարակագիտական պարբերականի 2025թ. երկրորդ համարի հոդվածների հավաքագրման գործընթացը։

Հոդվածների ներկայացման ձևաչափին կարող եք ծանոթանալ տեխնիկական պահանջների բաժնում հետևյալ հղմամբ՝ https://katchar.sci.am/index.php/ksp/formatting-guide հղմամբ:

2025թ. երկրորդ համարում ընդգրկվելու համար հոդվածներն անհրաժեշտ է ներկայացնել մինչև ս․թ հուլիսի 15-ը:

Հոդվածները ներկայացնելու համար անհրաժեշտ է մուտք գործել http://katchar.isec.am/ կայք, այնուհետև անցնել «Հրավիրում ենք հեղինակների» բաժին և սեղմել «ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ ՀՈԴՎԱԾ» կոճակը՝ հետևելով հոդվածների ներկայացման ուղեցույցին։

ԿԱՃԱՌ/ ԱԿԱԴԵՄԻԱ․ հասարակագիտական պարբերականի գլխավոր խմբագիրն է հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Նաիրա Հակոբյանը:

Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք զանգահարել (+37410) 56 81 83 (358) հեռախոսահամարով կամ ուղարկել նամակ հետևյալ էլ.հասցեով՝ katchar@isec.am: