Գլխավոր էջ





20 Նմբ

ԳԿՄԿ ՇՐՋԱՆԱՎԱՐՏԻ ՎԱՐՊԵՏԱՑ ԴԱՍԸ․ Տաթևիկ Աբովյան

Նոյեմբերի 20, 2026

ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնը (ԳԿՄԿ) մեկնարկում է միջոցառումների նոր շարք՝ «ԳԿՄԿ ՇՐՋԱՆԱՎԱՐՏԻ ՎԱՐՊԵՏԱՑ ԴԱՍԸ» խորագրով։


Հանդիպումների շարքը կվարեն ԳԿՄԿ-ի՝ մասնագիտական ոլորտում հաջողած շրջանավարտները։


Միջոցառման հասցեատերը ԳԿՄԿ-ի՝ նույն մասնագիտությամբ ուսանողներն ու շրջանավարտներն են։


Մուտքը ազատ կլինի հետաքրքված լայն հանրության համար։


Այս անգամ ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնը սիրով վարպետաց դաս վարելու է հրավիրել ՎԱՄՕՍ զբոսաշրջային գործակալության հիմնադիր տնօրեն, ԳԿՄԿ «Զբոսաշրջության կառավարում» մագիստոսական ծրագրի շրջանավարտ Տաթևիկ Աբովյանին՝ իր մասնագիտական հարուստ փորձը կիսելու ԳԿՄԿ «Զբոսաշրջության կառավարում» մագիստոսական ծրագրի ուսանողների և շրջանավարտների հետ։


Կլինեն մասնակցության հավաստագրեր։


Գրացվելը պարտադիր է՝ անցնելով այս հղմամբ. https://forms.gle/ChQ1hFPTd6SmBghr7


Գրանցման վերջնաժամկետ՝ նոյեմբերի 24-ի 22։00։

 



Կազմակերպիչ՝ Հանրային կապերի և կարիերայի բաժին