Գլխավոր էջ





18 Նմբ

Մագիստրանտի Erasmus+ միջազգային փոխանակման ծրագրի մրցույթ

Նոյեմբերի 18, 2025

Միջազգային Տելեմատիկ համալսարան, Իտալիա

Erasmus+ միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակներում, ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի և Միջազգային Տելեմատիկ համալսարանի միջև կնքված միջբուհական համաձայնագրի համաձայն, հայտարարվում է շարժունության մրցույթ «Հոգեբանություն» մասնագիտության 1-ին կուրսի ուսանողների համար՝ 2025-2026 ուստարվա 2-րդ կիսամյակը ուսանելու վերոնշյալ համալսարանում:

Շարժունության ծրագրին մասնակցող ուսանողներին կտրամադրվի անհատական կրթաթոշակ և ճանապարհածախսի փոխհատուցում:

Փոխանակման ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է՝

  • լինել ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ «Հոգեբանություն» մասնագիտության ուսանող,
  • տիրապետել անգլերենին՝ Լեզուների իմացության եվրոպական շրջանակի B2 մակարդակին համապատասխան:

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև ս.թ. նոյեմբերի 27-ը ներառյալ ella.papikyan@isec.am էլեկտրոնային հասցեին անգլերենով, որպես մեկ PDF փաստաթուղթ, ուղարկել հետևյալ փաստաթղթերը՝


1. անձնագրի պատճեն,

2. ինքնակենսագրական (CV) «Europass» ձևաչափով,

3. մոտիվացիոն նամակ (motivation letter),

4. ակադեմիական տեղեկագիր։


Փաստաթղթային փուլը հաղթահարած մասնակիցների հետ կանցկացվի բանավոր հարցազրույց անգլերենով:

Գնահատման չափանիշներն են՝

  • անգլերենի իմացություն՝ B2 մակարդակ,
  • միջանկյալ քննությունների արդյունքներ։

Միջազգային Տելեմատիկ համալսարանի վեբկայք՝ https://www.uninettunouniversity.net

Հարցերի դեպքում և հավելյալ տեղեկություններ ստանալու համար դիմել ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ արտաքին կապերի բաժին (ԳԿՄԿ կենտրոնական մասնաշենք, 7-րդ հարկ)։

Հեռ․՝ (+374 60) 62-35-98
Էլ. հասցե՝ ella.papikyan@isec.am