Գլխավոր էջ





18 Փտր

ԳԿՄԿ դասախոսները նվիրում են իրենց հեղինակած մասնագիտական գրքերը

Փետրվարի 18, 2026

ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնը, Գիրք նվիրելու օրվան ընդառաջ, սիրով նվիրում է Կենտրոնի տարբեր ամբիոնների դասախոսների հեղինակած մասնագիտական գրքերը՝ հեղինակային մակագրությամբ։

Միացի՛ր ԳԿՄԿ ֆեյսբուքյան էջի մրցույթին և ստացի՛ր քո գիրք նվերը։

Նվերն ստանալու պայմաններն են՝

1. հավանել ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի ֆեյսբուքյան էջը,

2. հավանել ֆեյսբուքյան հրապարակումը,

3. կիսել հրապարակումը Ձեր ֆեյսբուքյան էջում,

4. ընտրել ամենանախընտրելի 1 գիրքը և հավանել նրա նկարը,

5. նախընտրած գրքի նկարի տակ թողնել մոտիվացիոն մեկնաբանություն այն մասին, թե ինչու է տվյալ գիրքը Ձեզ հետաքրքրում։

 

 

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ!!!

 

Անհրաժեշտ է կատարել վերոնշյալ բոլոր 5 պայմանները։

Գրքերի նկարների տակ ոչ մի այլ մեկնաբանություն չդնել՝ մրցույթի ամփոփումը չբարդացնելու համար։

Եթե կարծում եք, որ մյուս գրքերը կարող են հետաքրքրել Ձեր ֆեյսբուքյան կոնկրետ ընկերների, կարող եք համապատասխան նկարների տակ նշել այդ ընկերներին։

 

Մրցույթին մասնակցել կարող եք մինչ փետրվարի 19-ի ժ․ 15։30-ը։

Մրցույթի արդյունքները կամփոփվեն փետրվարի 19-ին՝ հեղինակների մասնակցությամբ։ Նվեր գրքերը կհանձնվեն փետրվարի 20-ին ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնում՝ Բաղրամյան 24 Դ հասցեում։

 

 

 



Կազմակերպիչ՝ ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին