Մագիստրոսի Էրազմուս + փոխանակման ծրագիր
Հունվարի 17, 2025
«Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակներում, ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի և Իտալիայի Տուշա համալսարանի միջև կնքված միջբուհական համաձայնագրի համաձայն՝ հայտարարվում է շարժունության մրցույթ՝ Տնտեսագիտության և կառավարման ամբիոնի «Գործարար վարչարարություն» և Իրավագիտության ամբիոնի «Իրավագիտություն» մասնագիտությունների առկա և հեռակա ուսանողների համար՝ 2024-2025 ուստարվա 2-րդ կիսամյակը ուսանելու Տուշայի համալսարանում:
Շարժունության ծրագրին մասնակցող ուսանողներին կտրամադրվի ամսական 850 եվրո կրթաթոշակ և 360 եվրո` ճանապարհածախսը հոգալու համար:
Ուսուցման լեզուներն են՝
«Իրավագիտություն» մասնագիտության դասընթացներն իրականացվում են անգլերեն:
«Գործարար վարչարարություն» մասնագիտության դասընթացներն իրականացվում են իտալերեն:
Ուսուցողական և օժանդակ նյութերը բոլոր ուսանողներին տրամադրվում են անգլերեն:
Փոխանակման ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է՝
- լինել ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ «Գործարար վարչարարություն» և «Իրավագիտություն» մասնագիտությունների առաջին կուրսի ուսանող, կրթաձևը՝ առկա կամ հեռակա,
- տիրապետել անգլերենին՝ B2 մակարդակին համապատասխան, նաև իտալերենին՝ A2 մակարդակին համապատասխան՝ «Գործարար վարչարարություն» մասնագիտության ուսանողների համար:
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև ս.թ. հունվարի 22-ը ներառյալ ella.papikyan@isec.am էլեկտրոնային փոստին անգլերենով, որպես մեկ PDF փաստաթուղթ, ուղարկել հետևյալ փաստաթղթերը՝
1. անձնագրի պատճեն,
2. ինքնակենսագրական (CV)՝ Europass ձևաչափով,
3. մոտիվացիոն նամակ (motivation letter),
4. ակադեմիական տեղեկագիր,
5. օտար լեզվի (անգլերեն/իտալերեն) իմացությունը հաստատող վկայական (առկայության դեպքում):
Փաստաթղթային փուլը հաղթահարած մասնակիցների հետ կանցկացվի բանավոր հարցազրույց (հարցազրույցի լեզուն՝ անգլերեն):
Տուշայի համալսարանի վեբկայքը տես՝ http://www.unitus.it/
Հարցերի դեպքում և հավելյալ տեղեկություններ ստանալու համար դիմել ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի արտաքին կապերի բաժին (ԳԿՄԿ կենտրոնական մասնաշենք, 7-րդ հարկ)։
Հեռ․՝ (+374 60) 62-35-98, էլ. փոստ՝ ella.papikyan@isec.am