Գլխավոր էջ





16 Հնս

Միջազգային ակադեմիական փորձի փոխանցում

Հունիսի 16, 2026

ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնը (ԳԿՄԿ) հյուրընկալել է ամերիկահայ տնտեսագետ, պրոֆ Արմինե Շահոյանին։ Միջազգային առաջատար փորձի փոխանցման համատեքստում նախա­տեսված է 3-օրյա միջոցառումների շարք՝ ստորև նշված ժամանակացույցով։

Մասնակցությունն անվճար է։

Մասնակցել կարող են ինչպես ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ աշխատակից­ները, ուսանողները և շրջա­նավարտները, այնպես էլ այլ հետաքրքրվածներ՝ նախապես գրանցման պարտադիր պայմանով։

Գրանցվելու համար անցե՛ք հղումով

https://forms.gle/7pUDFMdRj8A8yW1w9

Ուշադրություն հունիսի 24-ի հանդիպումն ունենալու է հանձնարարությունների առցանց ստուգ­ման մասով շարունակություն և եզրափակվելու է 1 կրեդիտ ծավալով վերապատ­րաս­տ­ման հավաստագրով։

ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ

Հունիսի 18-ին՝ ժ 12:30-ին

ՎԱՐՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՍ՝ «Միջազգային տնտեսական կառույցներ» թեմա­­յով։

Մասնակիցներ՝ ուսանողներ և այլ հետաքրքրվածներ։

Անցկացման վայրը՝ 10-րդ հարկի նիստերի դահլիճ։

Հունիսի 20-ին՝ ժ 16:00-ին

ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ՝ «Մեծահասակների կրթությունը ԱՄՆ-ում․ անդրագոգիկայի սկզբունքները և զարգացման միտումները» թեմայով:

Մասնակիցներ՝ «Կրթության կառավարում» ծրագրի ուսանողներ, շրջա­նա­վարտներ և այլ հետաքրքրվածներ։

Անցկացման վայրը՝ 2.1 լսարան։

Հունիսի 24-ին՝ ժ 12:30-ին

ՀԱՄԱՏԵՂ ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎՆԵՐ՝ նվիրված որակի կառավարման (QM) չափանիշներին, դասընթացների մշակմանը և արհեստական բանականությանը:

Մասնակիցներ՝ դասախո­սական կազմի անդամներ և այլ հետաքրքրված­ներ:

Անցկացման վայրը՝ 10-րդ հարկի նիստերի դահլիճ։