Գլխավոր էջ





13 Օգս

WWF Հայաստանի ԿՐԹԱԹՈՇԱԿ՝ «Կենսաբազմազանության ուսումնասիրություն և պահպանություն» մագիստրոսական ծրագրի համար

Օգոստոսի 13, 2026

Սիրելի՛ դիմորդներ,
ուրախությամբ տեղեկացնում ենք, որ WWF Հայաստանը (Բնության համաշխարհային հիմնադրամ), աջակցելով ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ «ԿԵՆՍԱԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ և ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ» մագիստրոսական ծրագրին, տրամադրում է կրթաթոշակ:

Սա բացառիկ հնարավորություն է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են ձեռք բերել արդիական գիտելիքներ, զարգացնել մասնագիտական կարիերան և աշխատանք ունենալ բնապահպանության ոլորտում։

 Կրթաթոշակը հատկացվելու է հետևյալ տարբերակներից մեկով․

  • 1 ուսանողի՝ ուսման վարձի 100% փոխհատուցմամբ,
  • 2 ուսանողի՝ յուրաքանչյուրի ուսման վարձի 50%-ի չափով։

    Եթե ձեր նպատակն է դառնալ բնապահպանության ոլորտի պահանջված մասնագետ, բաց մի՛ թողեք այս հնարավորությունը:

     Դիմելու ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ՝ օգոստոսի 22:

     ԻՆՉՊԵ՞Ս ԴԻՄԵԼ
    Դիմումներն ընդունվում են ԱՌՑԱՆՑ կամ ԱՌԿԱ ձևաչափով՝
     Առցանց՝ լրացնելով հայտադիմումը ՝ https://www.isec.am/entrant
     Առկա՝ այցելելով մեր կենտրոն (ք. Երևան, Մարշալ Բաղրամյան 24Դ, 2-րդ հարկ, 2.4 սենյակ)

    Ընդունելության պայմաններին և ժամկետներին կարող եք ծանոթանալ այստեղ՝ https://www.isec.am/entrant

    Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել․
    (010) 52 48 12

(060) 27 06 06

ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոն․ այստեղ միավորվում են ակադեմիական արժեքները, արդիականն ու միջազգայինը։