13 Մար
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Մարտի 13, 2025Պետության կողմից ուսանողական նպաստի ձևով ուսման վարձի փոխհատուցում (զեղչ) ստանալու նպատակով ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ ուսանողները կարող են դիմել անհրաժեշտ փաստաթղթերով՝ ըստ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ԳԻՏԱԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՆՊԱՍՏԻ ՁԵՎՈՎ ՈՒՍՄԱՆ ՎՃԱՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ (ԼՐԻՎ ԿԱՄ ՄԱՍՆԱԿԻ ԶԵՂՉԻ) ԵՎ ՓՈԽԱՏԵՂՄԱՆ» կարգի հետևյալ կետերի՝
- երկկողմանի ծնողազուրկ ուսանող՝ մինչև 23 տարեկան (5.2 ա) – 100 %,
- հաշմանդամություն ունեցող ուսանող`1-ին, 2-րդ կարգ (5.2 բ) – 100 %,
- զինհաշմանդամություն ունեցող ուսանող` 1-ին, 2-րդ կարգ (5.2 գ) – 100 %,
- զոհված (մահացած) զինծառայողի ծնող, ամուսին/ կին, մինչև 27 տարեկան զավակ ուսանող (5.2 դ) – 100 %,
- ընտանիքների անապահովության սահմանային միավորից բարձր միավորներ ունեցող ուսանող (6.ա) – զեղչի չափը՝ կախված ՄՈԳ-ից,
- սահմանամերձ բնակավայրերում հաշվառված և վերջին հինգ տարում մշտապես բնակվող ու տվյալ համայնքի հանրակրթական հաստատությունը ավարտած ուսանող (6․բ) – զեղչի չափը՝ կախված ՄՈԳ-ից,
- մարտական գործողությունների մասնակցած ուսանող (6․գ) – զեղչի չափը` կախված ՄՈԳ-ից։
Փաստաթղթերն ընդունվում են դեկանատում (10-րդ հարկ) մինչև ապրիլի 7-ը՝ յուրաքանչյուր երկուշաբթիից ուրբաթ` ժամը 10:00-16:30։