6 Մար
Ուսանողական հանրապետական գիտաժողովի հրավեր
Մարտի 6, 2025ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական միջազգային կենտրոնի ուսանողական գիտական ընկերությունը (ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ ՈւԳԸ) հրավիրում է մասնակցելու «Գիտակրթական ոլորտի մարտահրավերներն ու հնարավորությունները» ուսանողական հանրապետական գիտաժողովին։
Գիտաժողովը տեղի կունենա 2025թ. ապրիլի 22-23-ին, ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի 10-րդ հարկի նիստերի դահլիճում, զուգակցված՝ առցանց-առկա ձևաչափով։ Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են հայերենը, ռուսերենը և անգլերենը։