ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱՅԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐՎԱԾ ԲԱՑ ՀԱՆԴԻՊՈՒՄ
Հոկտեմբերի 5, 2026ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնը հրավիրում է մագիստրատուրայի ընդունելությանը նվիրված բաց հանդիպման՝ ուղղված ՏՏ ոլորտով հետաքրքրվածներին։
Հանդիպման վայրը՝ ԻՆԺԵՆԵՐԱԿԱՆ ՔԱՂԱՔ
(հասցե՝ ք․ Երևան, Նոր Նորք, Բագրևանդի փողոց 21/1 (0062)։
Օրը՝ հոկտեմբերի 13, 2026, ժամը՝ 15:00։
Հանդիպման ընթացքում՝
Կծանոթանաս Համակարգչագիտության և ինքնավար համակարգերի ամբիոնի երկու մագիստրոսական կրթական ծրագրերին։
Կլսես ելույթ՝ կրթության և մասնագիտական աճի մասին AI-ի դարաշրջանում։
Կմասնակցես AI-ի և կրթության մասին պանելային քննարկմանը։
Կայցելես Հայաստանի ազգային գերհամակարգչային կենետրոն՝ ծանոթանալու «Ազնավուր» գերհամակարգչին, և կունենաս շրջայց Ինժեներական քաղաքի տեխնոլոգիական լաբորատորիաներում։
Կստանաս կրթական ծրագրերի ու ընդունելության վերաբերյալ հարցերիդ պատասխանները։
Առկա է նաև կրթաթոշակների հնարավորություն։ Միջոցառման ընթացքում անցկացվող խաղարկությանը մասնակցելու համար անհրաժեշտ է ներկա լինել և լրացնել միջոցառման կոնտակտային ձևը։
Բաց հանդիպմանը մասնակցելու համար խնդրում ենք անցնել հղումով և լրացնել առցանց գրանցաթերթիկը՝ նկատի ունենալով, որ Facebook-ում «Going» նշելը չի փոխարինում գրանցմանը։
Գրանցվի՛ր այստեղ․ https://forms.gle/Nvt8wcqyKz8qZT85A

