ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ՀՐԱՎԵՐ
Մարտի 5, 2026
ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնը և Հյուսիսային համալսարանը 2026 թվականի ապրիլի 16-17-ին համատեղ կազմակերպում են «Սոցիալ-տնտեսական զարգացման հիմնախնդիրները թվայնացման դարաշրջանում» խորագրով գիտաժողով:
Գիտաժողովի աշխատանքային լեզուն անգլերենն է, անցկացման ձևաչափը՝ հիբրիդային (և՛ առցանց, և՛ առկա), անցկացման վայրը՝ ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ 10-րդ հարկի դահլիճ, հասցեն՝ Մարշալ Բաղրամյանի պող. 24/6:
Հոդվածները (մինչև 10 էջ, A4 ձևաչափ) հարկավոր է ուղարկել jarmen2005@gmail.com էլփոստի հասցեին, վերջնաժամկետը՝ ապրիլի 3:
Գրախոսված հոդվածները անվճար կտպագրվեն Հյուսիսային համալսարանի «Հյուսիսափայլ» գիտական պարբերականում: Հոդվածների ներկայացման տեխնիկական պահանջներին կարելի է ծանոթանալ այստեղ. https://northern.am/hy/hyusisapayl/
Լրացուցիչ տեղեկությունների համար` +374 41-40-71-70
