Գլխավոր էջ





2 Հլս

Ասպիրանտի Էրազմուս+ փոխանակման ծրագիր. Միջազգային Տելեմատիկ համալսարան (Իտալիա)

Հուլիսի 2, 2025

Էրազմուս+ միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակներում ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի և Միջազգային Տելեմատիկ համալսարանի (Իտալիա) միջև իրականացվող Erasmus+ KA1 շարժունության ծրագիրը հայտարարում է մրցույթ ՀՀ ԳԱԱ ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի, ասպիրանտների և հայցորդների համար:

Շարժունության ծրագիրը մրցութային կարգով հնարավորություն է ընձեռում 2025-2026 ուստարվա, 1-ին կիսամյակում ՀՀ ԳԱԱ վերոնշյալ ինստիտուտի ասպիրանտներին և հայցորդներին 3 ամիս տևողությամբ հետազոտություն իրականացնելու Միջազգային Տելեմատիկ համալսարանում:

 

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև ս/թ հուլիսսի 11-ը ներառյալ, անգլերենով, PDF ձևաչափով (որպես մեկ pdf փաստաթուղթ), ուղարկել ստորև պահանջվող փաստաթղթերը հետևյալ էլհասցեին՝ ella.papikyan@isec.am

Վերնագրում նշել՝ “Erasmus+ 2025 PhD mobility application”.

Պահանջվող փաստաթղթերի ցանկ՝

  • ինքնակենսագրական (ձևաչափը տե՛ս https://europass.cedefop.europa.eu/), 
  • երաշխավորագիր գիտական ղեկավարից,
  • մոտիվացիոն նամակ,
  • հետազոտական պլան,
  • տեղեկանք ՀՀ ԳԱԱ ասպիրանտուրայի բաժնից։

Միջազգային Տելեմատիկ համալսարանի համացանցային կայքը՝  https://www.uninettunouniversity.net/en/offertaformativa.aspx

 

 

Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք դիմել ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոն՝ արտաքին կապերի բաժին, հեռախոս՝ 060-62-35-98, կամ նամակ հղել հետևյալ էլհասցեին՝ ella.papikyan@isec.am :