Նոր դասընթացներ Անգլիական ակումբում
Հունվարի 19, 2018Գիտությունների ազգային ակադեմիայի Գիտակրթական միջազգային կենտրոնի օտար լեզուների ամբիոնի «Անգլիական ակումբը» 2018թ. փետրվարի 1-ից կրկին հրավիրում է մասնակցելու հետևյալ քառամսյա դասընթացներին՝
- «Քերականական հմտությունների բարելավում» (սկսնակ և միջին մակարդակներ),
- «Բանավոր խոսքի զարգացում» (սկսնակ և միջին մակարդակներ),
- «Իրավիճակային անգլերեն»:
Դասերն անցկացվելու են հատուկ մշակված մեթոդներով և լավագույն հրատարակչությունների դասագրքերով («Օքսֆորդ», «Քեմբրիջ», «Լոնգման», «Մակմիլան», «Հայնեման»): Յուրաքանչյուր թեմա պարունակում է թեմատիկ բառապաշար, աուդիո նյութեր, ֆիլմերի դիտում, երգեր, քննարկումներ, դերային խաղեր: Դասընթացներն անցկացվում են բացառապես անգլերենով, ինչ նպաստում է բանավոր խոսքի և քերականական հմտությունների արագ զարգացմանը: Սիրելի՛ անգլիասերներ, մեր ակումբում ստեղծված ջերմ մթնոլորտն ու դասախոսների փորձառությունն ապահովում են բոլոր անհրաժեշտ նախապայմանները միջմշակութային հաղորդակցմանը նպաստելու, անգլիական մշակույթը փոխանցելու և ուսումնառողների խոսքի մշակույթը կատարելագործելու համար:
ՇՏԱՊԵՔ ԳՐԱՆՑՎԵԼ: Առաջին դասն անվճար է բոլորի համար: Յուրաքանչյուր դասընթացի ամսական վճարը 5000 ՀՀ դրամ է:
Մանրամասների համար դիմել ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ օտար լեզուների ամբիոն (11-րդ հարկ), կամ զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով`
Քաղ. (060) 62-36-00
Բջջ. 095 33 20 50