Հարգելի՛ մագիստրանտներ,
Սեպտեմբերի 26, 2016Ձեզ հնարավորություն է տրվում մասնակցելու «Սահմանադրական բարեփոխումները Հայաստանի Հանրապետությունում. արդի մարտահրավերները» միջբուհական գիտաժողովին, որը տեղի կունենա ս/թ նոյեմբերի 10-ին ՀՀ պետական կառավարման ակադեմիայում: Գիտաժողովին կարող են մասնակցել իրավագիտության, քաղաքագիտության, ինչպես նաև ոլորտն ուսումնասիրող այլ մասնագիտությունների ուսանողներ, ասպիրանտներ, երիտասարդ գիտնականներ ու մասնագետներ:
Լավագույն զեկույցը կտպագրվի ՀՀ պետական կառավարման ակադեմիայի «Հանրային կառավարում» գիտական հանդեսում:
Մասնակցության համար անհրաժեշտ է լրացնել մասնակցության հայտը և մինչև ս/թ հոկտեմբերի 30-ը ուղարկել hasmik.stepanyan@paara.am էլեկտրոնային հասցեին: Հայտի հետ ներկայացնել նաև զեկուցման թեզիսը:
Գիտաժողովի աշխատանքներին ներկայացվող պահանջները տեղադրված են www.paara.am կայքում: