Գլխավոր էջ





20 Հոկ

Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Հոկտեմբերի 20, 2022

Տեղեկացնում ենք, որ Հայաստանը ներառված է Ավստրիայի գիտությունների ակադեմիայի հետազոտությունների ոլորտում փոխանակման ծրագրի՝ «Joint Excellence in Science and Humanities (JESH)» թիրախային երկրների շարքում:

«JESH»-
ի նպատակն է խթանել արտերկրից ժամանած երիտասարդ հետազոտողների և Ավստրիայի գիտնականների միջև համագործակցությունը: Կրթաթոշակի դիմումները ընդունվում են այն թեկնածուներից, ովքեր ավարտել են դոկտորական/PhD կրթությունը ոչ ավելի, քան 10 տարի առաջ և փոխկապակցված են թիրախային երկրներից մեկի կամ Ավստրիայի համալսարանական կամ ոչ համալսարանական
հետազոտական որևէ հաստատության հետ:

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է ս.թ. դեկտեմբերի 6-ը:

Ծրագրի մասին հավելյալ տեղեկատվություն կարող եք ստանալ հետևյալ հղումով՝
https://stipendien.oeaw.ac.at/stipendien/jesh/jesh-information-conditions