13 Սեպ
Հեռավար կրթության վերաբերյալ սեմինարի մասնակցության հրավեր
Սեպտեմբերի 13, 2017Հարգելի գործընկերներ
Սիրով հրավիրում ենք մասնակցելու «Գործարար վարչարարություն» համատեղ հեռավար մագիստրոսական ծրագրի շնորհանդես- սեմինարին, որը իրականացվում է Հայաստանի բարձրագույն կրթության Նորարարությունների մրցակցային հիմնադրամի «Հեռավար մագիստրոսական կրթություն՝ համատեղ դիպլոմի շնորհմամբ» ծրագրի շրջանակներում:
Ծրագրի շրջանակներում ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ-ն դարձավ առաջին բուհը, որին ՀՀ Կրթության և գիտության նախարարության կողմից շնորհվեց հեռավար կրթության իրականացման իրավունք:
Ս.թ. սեպտեմբերի 15-ին «Գործարար վարչարարություն» համատեղ հեռավար մագիստրոսական ծրագրի պրոֆեսորադասախոսական կազմը կներկայացնի իրենց կողմից մշակված հեռավար դասընթացները և հեռավար կրթության առանձնահատկությունները:
Կից՝ օրակարգը