Գլխավոր էջ





1 Փտր

Հայաստանն ընդգրկվել է «Invest Your Talent in Italy» ծրագրի շահառուների ցանկում

Փետրվարի 1, 2022

Հայաստանն ընդգրկվել է «Invest Your Talent in Italy» ծրագրի շահառուների ցանկում:

Ծրագիրը 3-4 տարվա բակալավրիատի կրթությամբ ուսանողներին տրամադրում է կրթաթոշակներ և այլ ֆինանսական աջակցություն հետևյալ բնագավառներում մագիստրոսական կրթություն ստանալու համար՝

  • Ճարտարագիտություն
  • Բարձր տեխնոլոգիաներ
  • Ճարտարապետություն և դիզայն
  • Տնտեսագիտություն և կառավարում

Այս ծրագրի շրջանակներում ուսանողներին աջակցություն է ցուցաբերվում նաև Իտալիայում ուսուցման կողմնորոշման հարցում:


Ծրագրի 2022-2023 ուսումնական տարվա կրթաթոշակների հայտերի ընդունման մեկնարկն արդեն տրված է: Հայտերն ընդունվում են ստորև նշված էլեկտրոնային հարթակի միջոցով մինչև 2022 թվականի փետրվարի 15-ը՝

https://investyourtalentapplication.esteri.it/SitoInvestYourTalentApplication/progetto.asp


Ծրագրի մանրամասներին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://bit.ly/3H0j3Uc