28 Մար
Միջազգային գիտաժողով
Մարտի 28, 2017ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությանը կից գործող «Նորարարությունների և ձեռնարկատիրության ազգային կենտրոնը» հայտարարում է «Երիտասարդության դերը ԱՊՀ երկրների նորարական համագործակցության զարգացման գործում» գիտաժողովի անցկացման մասին:
Գիտաժողովը անցկացվում է ԱՊՀ երկրների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ ՀՀ Ծաղկաձոր քաղաքում մայիսի 26-28-ը:
Գիտաժողովի, դրանում մասնակցելու պայմանների ու կարգի մասին տեղեկատվությունը կարելի է ծանոթանալ ստորև բերվող տեղեկատվական գրության, ինչպես նաև «Նորարարության և ձեռնարկատիրության ազգային կենտրոնի» պաշտոնական կայքի միջոցով: