Միջազգային գիտաժողով՝ նվիրված կիրառական լեզվաբանության հիմնախնդիրներին
Ապրիլի 22, 2019ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ լեզվաբանության ամբիոնը և Կիրառական լեզվաբանության եվրասիական միությունը (EALS) ս.թ. ապրիլի 11-ին կնքած համագործակցության հուշագրի շրջանակներում համատեղ կազմակերպում են Կիրառական լեզվաբանության հիմնախնդիրներին նվիրված միջազգային 6-րդ գիտաժողովը (6th International Conference on Applied Linguistics Issues (ALI 2019), որը տեղի կունենա ս.թ. հուլիսի 19-20-ին Սանկտ Պետերբուրգում:
Ընդունվում են զեկուցումներ հետևյալ թեմաներով.
- Առաջին և երկրորդ լեզվի ուսուցում
- Գրականություն և մշակույթի ուսուցում
- Գրականություն և փիլիսոփայություն
- Գրաքննադատություն
- Դասական գրականություն
- Երկլեզվություն և բազմալեզվություն
- Թարգմանության տեսություն
- Լեզու և տեղեկատվական տեխնոլոգիաներ
- Լեզուն հատուկ դեպքերի համար
- Լեզվաբանության հիմնախնդիրներ
- Լեզվամշակութաբանական հարցեր
- Լեզվի գնահատում
- Լեզվի և գրականության ուսուցում
- Լեզվի մշակում և լեզվաքաղաքականություն
- Խոսույթի վերլուծություն
- Կիրառական հանրալեզվաբանություն
- Համաշխարհայնացում և անգլերենը որպես օտար լեզու (EFL)
- Համեմատական գրականություն
- Հետգաղութային ուսումնասիրություններ
- Հիբրիդ ուսուցում
- Հոգեբանություն և ուսուցում
- Մանկական, երիտասարդների և մեծահասակների գրականություն
- Ուսումնական ծրագրերի մշակում
- Ուսուցիչների վերապատրաստում
- Ռեֆլեկտիվ ուսուցում
- Տվյալների մշակում
- Ֆեմինիզմը և գրականությունը
Լավագույն զեկուցումները կտպագրվեն ազդեցության գործակից ունեցող միջազգային ամսագրերում (Journal of Research in Applied Linguistics (ISSN 2588-3303) indexed in SCOPUS and Thomson Reuters ESCI; Applied Linguistics Research Journal (e-ISSN 2651-2629) indexed in DOAJ and MLA):
Թեզիսներն ուղարկելու վերջնաժամկետը մայիսի 10-ն է, ամբողջական զեկուցումներն ուղարկելու վերջնաժամկետը՝ հունիսի 10-ը, գրանցվելու վերջնաժամկետը՝ հունիսի 15-ը:
Մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ գիտաժողովի պաշտոնական կայքէջում՝ http://www.lingconf.me/en/: