Գլխավոր էջ





20 Նմբ

Միջազգային գիտաժողով՝ նվիրված Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության 100-րդ տարեդարձին

Նոյեմբերի 20, 2017

Մանկավարժական համալսարանի Պատմության և իրավագիտության ֆակուլտետի նախաձեռնությամբ կանցկացվի «Ազգ, պետություն, հայրենիք. պետականության գաղափարը» խորագրով երրորդ միջազգային գիտաժողովը` նվիրված Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության 100-րդ տարեդարձին:
Գիտաժողովի ուղղությունները` պատմություն, քաղաքագիտություն, միջազգային հարաբերություններ, իրավագիտություն, հոգեբանություն, սոցիոլոգիա:

Հոդվածները տպագրվելու են գիտական ժողովածուում և պետք է ներկայացվեն հետևյալ չափանիշներով`

• համապատասխանեն գիտաժողովի խորագրին,
• պետք է տպագրված կամ տպագրության ուղարկված չլինեն,
• հոդվածներ կարող են ներկայացնել նաև ասպիրանտներ՝ գիտական ղեկավարի կամ համապատասխան ամբիոնի երաշխավորությամբ,
• հոդվածները կարող են լինել հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով,
• հոդվածի վերնագիրը գրել գլխատառերով, վերնագրից հետո` հոդվածի հեղինակի անունը, հայրանունը, ազգանունը, բանալի բառերը` 5-7 բառ, որից հետո հոդվածի բովանդակությունը,
• հոդվածի ներածական մասում պետք է ներկայացվի թեմայի նորույթը,
• բոլոր ծանոթագրություններն ու հղումները պետք է տրվեն տողատակում, 
• հոդվածը պետք է ունենա հայերեն, ռուսերեն, անգլերեն ամփոփումներ,
• հոդվածը պետք է ունենա A4 (210x297) չափի տպագիր 4-8 էջ ծավալ, վերևից, ներքևից, աջից և ձախից` 20 մմ,
• տառատեսակը՝ հայերենը` GHEA Grapalat, ռուսերենը և անգլերենը` Times New Roman, տառաչափը` 12, միջտողային հեռավորությունը` 1.5, տողերի հավասարեցումը` աջ և ձախ կողմերին` առանց տողադարձի,
• յուրաքանչյուր հոդվածի վերջում հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով պետք է ներկայացված լինի հեղինակի մասին տեղեկատվություն՝ գիտական կոչում, աստիճան, պաշտոն, կազմակերպություն, գիտական հետաքրքրությունների շրջանակ, էլեկտրոնային հասցե,
• բոլոր հոդվածները պետք է էլեկտրոնային տարբերակով ուղարկվեն մինչև 2018 թ. փետրվարի 26-ը conferencehistoryam@gmail.com էլեկտրոնային հասցեով,
• լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք գրել կամ զանգահարել հետևյալ հեռախոսահամարով` (+374 55) 66 97 01: