Գլխավոր էջ





10 Դեկ

Գրականության ձեռքբերման անհատ խորհրդատուի ընտրություն

Դեկտեմբերի 10, 2013

ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնը Նորարարությունների մրցակցային հիմնադրամի տրամադրած դրամաշնորհով իրականացվող «ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնում լրացուցիչ հեռավար շարունակական կրթության կազմակերպում» ծրագրի շրջանակներում նախատեսում է մասնագիտական գրականության ձեռքբերման ուղղությամբ հրավիրել խորհրդատուի: Կարող են դիմել գրադարանային - տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ ունեցող մասնագետները: Խնդրում ենք ներկայացնել ինքնակենսագրությունները (CV) մինչև սույն թվականի դեկտեմբերի 20-ը, ժամը 18:00 –ն հետևյալ էլեկտրոնային հասցեով` info@isec.am: Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 010.5604.98, 010.523830 հեռախոսահամարներով: