Գլխավոր էջ





1 Փտր

«Ապագայի Հայաստան» գիտաժողով-դպրոց

Փետրվարի 1, 2020

ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնը սիրով հրավիրում է մասնակցելու «Ապագայի Հայաստան» գիտաժողով-դպրոցին, որը տեղի կունենա ս.թ. մարտի 13-15-ին Ծաղկաձորում:

Ընդունվում են զեկուցումներ՝ գիտության տարբեր բնագավառներին առնչվող: Խրախուսվում է ասպիրանտների, հայցորդների, մագիստրանտների, երիտասարդ հետազոտողների մասնակցությունը:


Գիտաժողով-դպրոցի ընթացքում զեկուցումներով և հրապարակային դասախոսություններով հանդես կգան նաև գիտության տարբեր ոլորտների տեղացի և արտասահմանցի երիտասարդ հետազոտողներ և հայտնի գիտնականներ:


Գիտաժողով-դպրոցը հրաշալի հնարավորություն է հատկապես գիտության բնագավառում իրենց առաջին քայլերը կատարող հետազոտողների համար: Լավագույն զեկուցումները կտպագրվեն ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ «Կաճառ» պարբերականում:


Գրանցվելու և թեզիսներն ուղարկելու վերջնաժամկետը մարտի 1-ն է:

Գիտաժողով-դպրոցի ընտրված մասնակիցները պետք է վճարեն մասնակցության արժեք՝ 5000 ՀՀ դրամ։

Գիտաժողով-դպրոցի պաշտոնական բացումը տեղի կունենա ս.թ.-ի մարտի 13-ին՝ ժամը 10:00-ին , ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ 10-րդ հարկի դահլիճում:

Մանրամասն տեղեկատվության համար կարող եք գրել conference@isec.am կամ զանգահարել (+37410) 568183 - 369 կամ (+37460) 623520-369 հեռախոսահամարներով:

Հայտ ներկայացնելու համար սեղմել այստեղ: