Գլխավոր էջ





29 Նմբ

Ամբողջական կրթաթոշակ Եվրոպայի քոլեջի մագիստրոսական ծրագրերի համար

Նոյեմբերի 29, 2021

Եվրոպայի քոլեջի շրջանավարտների հայաստանյան ասոցիացիան «Շրջանավարտների դեսպանության ծրագրի» շրջանակներում սիրով հրավիրում է ձեզ մասնակցելու Եվրոպայի քոլեջի ակադեմիական և կրթաթոշակային ծրագրերի ներկայացմանը նվիրված առցանց հանդիպմանը:

Օրը` 14.12.2021

Ժամը՝ 15:00



Հանդիպմանը մասնակցելու համար հարկավոր է մինչ ս.թ. դեկտեմբերի 12-ը գրանցվել այստեղ: Գրանցումից հետո ձեզ կտրամադրվի հանդիպման հղումը:

ԵՎՐՈՊԱՅԻ ՔՈԼԵՋԻ ՄԱՍԻՆ

Եվրոպայի Քոլեջը հանդիսանում է Եվրոպայի հեղինակավոր համալսարաններից մեկը, որը հիմնադրվել է 1949 թվականին։ Եվրոպայի քոլեջը առաջարկում է հետբուհական ծրագիր, հետևյալ մասնագիտություններով՝

  • Եվրոպական տնտեսական ուսումնասիրություններ (Բրյուգեի ամբիոն)
  • Եվրոպական իրավական ուսումնասիրություններ (LLM) (Բրյուգեի ամբիոն)
  • Եվրոպական քաղաքական և կառավարման ուսումնասիրություններ (Բրյուգեի ամբիոն)
  • ԵՄ միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ուսումնասիրություններ (Բրյուգեի ամբիոն)
  • Անդրատլանտյան հարաբերություններ (Բրյուգեի ամբիոն)
  • Եվրոպական միջառարկայական ուսումնասիրություններ (Նատոլինի ամբիոն)։



ՀԱՅ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԿՐԹԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Եվրոպական միությունն առաջարկում է մեծ թվով կրթաթոշակներ Հայաստանի Հանրապետության բուհերի շրջանավարտներին` Եվրոպայի քոլեջի Բրյուգեի (Բելգիա) կամ Նատոլինի (Լեհաստան) ամբիոններում, հետբուհական կրթություն ստանալու համար: Վերոնշյալ կրթաթոշակները փոխհատուցում են ուսման, կեցության, սննդի և ճանապարհորդության ծախսերը, ինչպես նաև ներառում են որոշակի գումար առօրյա մանր ծախսերը հոգալու համար:

Միջոցառումը կվարի Եվրոպայի քոլեջի շրջանավարտ-դեսպան Անժելա Մնացականյանը: