Գլխավոր էջ





1 Փտր

ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնում Ֆրանսերեն լեզվի դասընթացների մեկնարկի մասին

Փետրվարի 1, 2017

ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնում փետրվարի 20-ից սկսվում է ֆրանսերենի դասընթաց (գրավոր, բանավոր, խոսակցական): Կարող են դիմել նաև ուսանողներ, որոնք ունեն  ֆրանսերեն լեզվի որոշակի մակարդակ և ուզում են այն կատարելագործել: Այդ դեպքում դիմորդները կանցնեն թեստավորում գիտելիքների մակարդակը որոշելու և  համապատասխան  ծրագրով  պարապելու համար: Դասընթացները կանցկացվեն ժամանակակից տեխնիկական միջոցներով ապահովված լսարանում և հիմնականում ֆրանսիացիների հեղինակած դասագրքերով, որոնք  հավասարապես զարգացնում են լեզվական բազային հմտությունները՝ խոսելու, լսելու, գրելու, կարդալու:
Դասընթացը կվարի փորձառու և բանիմաց մասնագետ, որը մասնակցել է  Մոսկվայում  և Փարիզում տեղի ունեցած միջազգային կոնֆերանսների և ստացել է հատուկ սերտիֆիկատ Փարիզում տեղի ունեցած ֆրանսերեն լեզվի մասնագետների համաշխարհային համագումարում:

Դասընթացը կազմակերպվում է շաբաթական երկու անգամ՝ 1,5 ժամ տևողությամբ
:

Ամսական վճարը 15 000 դրամ
:

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել օտար լեզուների ամբիոն կամ զանգահարել (094) 997099
: