Գլխավոր էջ





10 Հոկ

Ֆրանսերենի դասընթացներ ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ-ում

Հոկտեմբերի 10, 2018

ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ օտար լեզուների ամբիոնին կից գործող օտար լեզուների և միջմշակութային հաղորդակցության ակումբը հրավիրում է մասնակցելու ֆրանսերենի դասընթացների՝

«Քերականական հմտությունների բարելավում»

«Բանավոր խոսքի զարգացում»

«Իրավիճակային ֆրանսերեն»:


Դասերն անցկացվելու են հատուկ մշակված մեթոդներով: Յուրաքանչյուր թեմա պարունակում է թեմատիկ բառապաշար, աուդիո նյութեր, ֆիլմերի դիտում, երգեր, քննարկումներ, դերային խաղեր: Դասընթացների ավարտին մասնակիցներին կտրվեն հավաստագրեր:


ՇՏԱՊԵՔ ԳՐԱՆՑՎԵԼ:
Ի դեպ, ֆրանսերենի իմացության մակարդակը ստուգող թեստավորումն անվճար է, իսկ ամսական վճարը` 5000 դրամ:

Մանրամասների համար դիմել ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ օտար լեզուների ամբիոն (11-րդ հարկ), կամ զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով`

094 99 70 99

060 62 36 00