18 Հնվ
Ֆրանսերենի դասընթացներ ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ-ում
Հունվարի 18, 2019ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ օտար լեզուների ամբիոնին կից գործող օտար լեզուների և միջմշակութային հաղորդակցության ակումբը հրավիրում է մասնակցելու ֆրանսերենի դասընթացների՝
- «Քերականական հմտությունների բարելավում»
- «Բանավոր խոսքի զարգացում»
- «Իրավիճակային ֆրանսերեն»:
Դասերն անցկացվելու են հատուկ մշակված մեթոդներով: Յուրաքանչյուր թեմա պարունակում է թեմատիկ բառապաշար, աուդիո նյութեր, ֆիլմերի դիտում, երգեր, քննարկումներ, դերային խաղեր: Դասընթացների ավարտին մասնակիցներին կտրվեն հավաստագրեր:
ՇՏԱՊԵՔ ԳՐԱՆՑՎԵԼ: Ի դեպ, ֆրանսերենի իմացության մակարդակը ստուգող թեստավորումն անվճար է, իսկ ամսական վճարը` 5000 դրամ:
Մանրամասների համար դիմել ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ օտար լեզուների ամբիոն (11-րդ հարկ), կամ զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով`
094 99 70 99
060 62 36 00