Գլխավոր էջ





17 Մար

Ի գիտություն ուսանողների, դասախոսների և վարչական անձակազմի

Մարտի 17, 2020

  • Կորոնավիրուսի վարակի տարածումը կանխելու նպատակով ս/թ մարտի 17-ից Կենտրոնի բոլոր դասընթացները մինչև Հանրապետությունում արտակարգ դրության վերացումը իրականացնել հեռավար ձևաչափով՝ այդ նպատակով ԳԿՄԿ-ում ստեղծված և գործող հեռավար vle.sci.am հարթակում (ըստ դասացուցակի կազմակերպելով տեսակոնֆերանսներ՝ պահպանելով դրանց տեսաձայնագրությունները, օգտագործելով հարթակում առկա գործիքակազմը, ներառյալ՝ հանձնարարությունները):
  • Մագիստրատուրայի 2-րդ կուրսի մանկավարժական պրակտիկան կազմակերպել Հանրապետությունում արտակարգ դրության վերացումից հետո:
  • Մագիստրատուրայի առկա ուսուցման 1-ին կուրսի միջանկյալ քննությունները կազմակերպել հեռավար ձևաչափով՝ ս/թ մարտի 30-ից ապրիլի 4-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում:
  • Մագիստրատուրայի հեռակա ուսուցման 2-րդ կուրսի դասընթացներն իրականացնել ԳԿՄԿ հեռավար հարթակում՝ մինչև ս/թ ապրիլի 4-ը ներառյալ:
  • Մագիստրատուրայի հեռակա ուսուցման 2-րդ կուրսի միջանկյալ քննություններն իրականացնել տեսակոնֆերանսի միջոցով ս/թ ապրիլի 6-ից 11-ը ներառյալ՝ ԳԿՄԿ հեռավար հարթակում՝ պահպանելով ձայնագրությունը կամ անհատական հանձնարարությունների տրամադրման միջոցով:
  • Մագիստրատուրայի հեռակա ուսուցման 1-ին կուրսի դասընթացները հեռավար հարթակում կմեկնարկեն ըստ սահմանված ժամանակացույցի` ս/թ մարտի 30-ին:

 

 

Տնօրինություն