Գլխավոր էջ





5 Նմբ

Էրազմուս+` ասպիրանտի փոխանակման ծրագիր

Նոյեմբերի 5, 2021

Էրազմուս+ կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակներում ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ-ն՝ Նեապոլի Ֆեդերիկո II-ի անվան համալսարանի միջև իրականացվող Erasmus+ շարժունության ծրագրով հայտարարում է մրցույթ ՀՀ ԳԱԱ էկոլոգոնոոսֆերային հետազոտությունների ինստիտուտի ասպիրանտների համար:

Ծրագիրը մրցութային կարգով հնարավորություն է ընձեռում ՀՀ ԳԱԱ էկոլոգոնոոսֆերային հետազոտությունների ինստիտուտի ասպիրանտներին 3 ամսով հետազոտություն իրականացնել Նեապոլի Ֆեդերիկո II-ի անվան համալսարանում /Իտալիա/ 2021-2022 ուսումնական տարում:

Մրցույթի առաջին փուլին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև ս.թ. նոյեմբերի 21-ը ներառյալ՝ gevorg.tepanosyan@cens.am and arusyak.harutyunyan@isec.am էլեկտրոնային հասցեներին հետևյալ փաստաթղթերը /որպես մեկ pdf փաստաթուղթ/ ՝

  • Ինքնակենսագրական (ձևը՝ Europass CV) 
  • Երաշխավորագիր գիտական ղեկավարից
  • Մոտիվացիոն նամակ
  • Մանրամասն հետազոտական պլան
  • Տեղեկանք ՀՀ ԳԱԱ ասպիրանտուրայի բաժնից



Ուսանողին կտրամադրվի ամսական 850 եվրո կրթաթոշակ և 360 եվրո գումար` ճանապարհածախսը հոգալու համար:


Նեապոլի Ֆեդերիկո II-ի համալսարանի վեբկայքը՝ http://www.international.unina.it/

Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք դիմել ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոն, Արտաքին կապերի բաժին, հեռախոս՝ 060-62-35-98: