Գլխավոր էջ





29 Հնվ

Էրազմուս+` ասպիրանտի փոխանակման ծրագիր

Հունվարի 29, 2020

Էրազմուս+ միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակներում ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի և  Կրակովի մանկավարժական համալսարանի միջև կնքված միջինստիտուցիոնալ համաձայնագրի հիման վրա  հայտարարվում է մրցույթ ՀՀ ԳԱԱ էկոլոգոնոոսֆերային հետազոտությունների ինստիտուտի ասպիրանտների համար:

Ծրագիրը մրցութային կարգով հնարավորություն է ընձեռում ՀՀ ԳԱԱ էկոլոգոնոոսֆերային հետազոտությունների ինստիտուտի 1 ասպիրանտին 3 ամսով հետազոտություն իրականացնել Կրակովի մանկավարժական համալսարանում /Լեհաստան/ 2019-2020 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակում:

Մրցույթի առաջին փուլին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև ս.թ. փետրվարի 10-ը ներառյալ՝  arusyak.harutyunyan@isec.am էլեկտրոնային հասցեին հետևյալ փաստաթղթերը /որպես մեկ pdf փաստաթուղթ/ ՝

  • Լրացված դիմում-հայտ  
  • Ինքնակենսագրական (ձևը՝ Europass CV) 
  • Երաշխավորագիր գիտական ղեկավարից
  • Մոտիվացիոն նամակ
  • Մանրամասն հետազոտական պլան
  • Տեղեկանք ՀՀ ԳԱԱ ասպիրանտուրայի բաժնից



Ուսանողին կտրամադրվի ամսական 850 եվրո կրթաթոշակ և 360 եվրո գումար` ճանապարհածախսը հոգալու համար:

Կրակովի մանկավարժական համալսարանի վեբկայքը տես՝  http://www.up.krakow.pl/en/


Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք դիմել ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոն, Արտաքին կապերի բաժին, հեռախոս՝ 060-62-35-98: