Գլխավոր էջ





26 Հոկ

Էրազմուս+` ասպիրանտի փոխանակման ծրագիր

Հոկտեմբերի 26, 2017

Էրազմուս+ կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակներում ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ և Տուշայի համալսարանի միջև իրականացվող Erasmus+ KA107 շարժունության ծրագիրը հայտարարում է մրցույթ ՀՀ ԳԱԱ էկոլոգոնոոսֆերային հետազոտությունների ինստիտուտի ասպիրանտների համար:
Ծրագիրը մրցութային կարգով հնարավորություն է ընձեռում ՀՀ ԳԱԱ էկոլոգոնոոսֆերային հետազոտությունների ինստիտուտի ասպիրանտին 3 ամսով հետազոտություն իրականացնել Տուշայի համալսարանում 2017-2018 ուսումնական տարում:
Մրցույթի առաջին փուլին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև ս.թ. նոյեմբերի 6-ը ներառյալ՝ dpipoyan@yahoo.com and arusyak.harutyunyan@isec.am էլեկտրոնային հասցեներին հետևյալ փաստաթղթերը /որպես մեկ pdf փաստաթուղթ/ ՝


  • Լրացված դիմում-հայտ
  • Ինքնակենսագրական (ձևը՝ Europass CV)
  • Երաշխավորագիր գիտական ղեկավարից
  • Մոտիվացիոն նամակ
  • Մանրամասն հետազոտական պլան
  • Տեղեկանք ՀՀ ԳԱԱ ասպիրանտուրայի բաժնից

Ուսանողին կտրամադրվի ամսական 850 եվրո կրթաթոշակ և 360 եվրո գումար` ճանապարհածախսը հոգալու համար:
Տուշայի համալսարանի վեբկայքը՝ http://www.unitus.it/
Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք դիմել ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոն, Արտաքին կապերի բաժին, հեռախոս՝ 060-62-35-98: