Գլխավոր էջ





14 Սեպ

Էրազմուս+ դասախոսություն՝ Քաղաքային տուրիզմ

Սեպտեմբերի 14, 2021

Էրազմուս+ դասախոսություն՝ Քաղաքային տուրիզմ

Երբ՝ 16 սեպտեմբերի, հինգշաբթի, 12:00-13:30

Վայրը՝ ԳԿՄԿ, 5-րդ հարկ,  հեռավար ուսուցման դահլիճ

Դասախոս՝ պրոֆեսոր Ֆաբիո Կարբիսիերո

Նեապոլի Ֆեդերիկո II-ի անվան համալսարան (Իտալիա)

 




Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (UNWTO) համաձայն քաղաքային զբոսաշրջությունը սահմանվում է որպես զբոսաշրջության գործունեության տեսակ, որը տեղի է ունենում քաղաքային տարածքում` իրեն հատուկ բնորոշ հատկանիշներով, որը բնութագրվում է ոչ գյուղատնտեսության վրա հիմնված տնտեսությամբ, ինչպիսիք են վարչարարությունը, արտադրությունը, առևտուրը և ծառայությունները և բնութագրվում է տրանսպորտի հանգուցային կետերով: Քաղաքային տարածքը զբոսաշրջիկների համար տուրիզմի նպատակակետերից մեկն է: Մեր օրերում շատ քաղաքային բնակավայրեր, ի լրումն կյանքի առաջնային պահանջների, աճում են բնակչության թվաքանակով, քաղաքի և նաև ազատ ժամանացի վերաբերյալ ունեցաց ակնկալիքներով և պահանջարկով: Զբոսաշրջության և ճանապարհորդական գործունեության աճը ստեղծում է միջտարածաշրջանային և ներքին զբոսաշրջություն, ինչը հանգեցնում է աշխարհի քաղաքների միջև մրցակցությանը: Բացի այդ, տարբեր քաղաքային բնակավայրեր, որոնք բախվում են տուրիստական ուղղությունների լայն շրջանակի ներդրումների մրցակցությանը, կարիք ունեն բարելավելու զբոսաշրջության հարմարությունները: Զբոսաշրջության բնութագիրը շատ արագ փոխվում է. ի հայտ են գալիս տարբեր ակնկալիքներ և, տարածքի նոր կերպարի ստեղծումը, դառնում է քաղաքի` որպես զբոսաշրջության վայր պլանավորման և կառավարման մարտահրավեր: Այս հանդիպման նպատակն է, սոցիոլոգիական օբյեկտիվի միջոցով, ուսանողներին բացատրել, թե ինչպես է քաղաքային զբոսաշրջությունն ազդում զբոսաշրջության ընտրության վրա և ինչպես են քաղաքները զբոսաշրջության աստիճանական առաջընթացի արդյունքում փոխվում:

Պրոֆեսոր Ֆաբիո Կորբիսիերոն դասավանդում է «Քաղաքային սոցիոլոգիա» և «Զբոսաշրջության սոցիոլոգիա» Նեապոլի Ֆեդերիկո II համալսարանում: Նա նաև ղեկավարում է նույն համալսարանի «Բացօթյա զբոսաշրջության դիտարան» հետազոտական կենտրոնը:

Այս հանրային դասախոսությանը կարող են նաև միանալ առցանց՝ հետևյալ հղմամբ՝  https://meet.asnet.am/b/aru-gax-fwc