Էրազմուս+ կրեդիտային շարժունության ծրագրի մրցույթ՝ Բոլոնիայի համալսարան, Իտալիա
Հոկտեմբերի 16, 2018Էրազմուս+ կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակներում ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի «Արևելագիտություն» մասնագիտության առաջին կուրսի ուսանողները կարող են 2018-2019 ուստարվա երկրորդ կիսամյակը սովորել Բոլոնիայի համալսարանում:
Մասնակցության համար անհրաժեշտ է՝
- Լինել ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ «Արևելագիտությունբ» մասնագիտության առաջին կուրսի ուսանող,
- Տիրապետել անգլերեն լեզվին՝ Լեզուների Եվրոպական շրջանակի B2 մակարդակին համապատասխան,
Մրցույթի առաջին փուլին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև ս.թ. հոկտեմբերի 25-ը ներառյալ՝ arusyak.harutyunyan@isec.am էլեկտրոնային հասցեին ուղարկել հետևյալ փաստաթղթերը /որպես մեկ pdf փաստաթուղթ/ ՝
- Մոտիվացիոն նամակ անգլերեն լեզվով, թե ինչու եք ցանկանում ուսանել Բոլոնիայի համալսարանում,
- ինքնակենսագրություն անգլերեն լեզվով (Europass ձևաչափ),
- Անգլերեն լեզվի հավաստագիր*,
- անձնագրի պատճե:
Ուսուցման լեզուներն են՝ անգլերեն:
Փաստաթղթային փուլն հաղթահարած մասնակիցների հետ կանցկացվի բանավոր հարցազրույց:
*Անգլերեն լեզվի հավաստագիր չունենալու դեպքում հարցազրույցն անցկացվելու է անգլերեն լեզվով:
Գնահատման չափանիշներն են՝
- Լեզվի իմացություն
- Բակալավրի ՄՈԳ
- Միջանկյալ քննությունների արդյունքներ
Ուսանողին կտրամադրվի ամսական 850 եվրո կրթաթոշակ և 360 եվրո գումար` ճանապարհածախսը հոգալու համար:
Բոլոնիայի համալսարանի վեբկայքը՝ https://www.unibo.it/en
Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք դիմել ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոն, Արտաքին կապերի բաժին, հեռախոս՝ 060-62-35-98: