Էրազմուս+ կրեդիտային շարժունության ծրագրի մրցույթ՝ Փոլ Սաբատիեի (Տուլուզ 3) համալսարան, Ֆրանսիա
Հոկտեմբերի 29, 2018Էրազմուս+ կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակներում ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի «Ինֆորմատիկա և հաշվողական տեխնիկա» մասնագիտության առաջին կուրսի ուսանողները կարող են 2018-2019 ուստարվա երկրորդ կիսամյակը սովորել Ֆրանսիայի Փոլ Սաբատիեի (Տուլուզ 3) համալսարանում:
Մասնակցության համար անհրաժեշտ է՝
- Լինել ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ «Ինֆորմատիկա և հաշվողական տեխնիկա» մասնագիտության առաջին կուրսի ուսանող,
- Տիրապետել անգլերեն լեզվին՝ Լեզուների եվրոպական շրջանակի B2 մակարդակին համապատասխան,
Մրցույթի առաջին փուլին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև ս.թ. նոյեմբերի 6-ը ներառյալ՝ hrach@sci.am և arusyak.harutyunyan@isec.am էլեկտրոնային հասցեներին հետևյալ փաստաթղթերը /որպես մեկ pdf փաստաթուղթ/, ինչպես նաև փաստաթղթերի բնօրինակն անհրաժեշտ է ներկայացնել ՀՀ ԳԱԱ ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտ՝ ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ «Ինֆորմատիկա և հաշվողական տեխնիկա» ամբիոն, /4-րդ հարկ, սենյակ 415/ (Պարույր Սևակի 1):
- Մոտիվացիոն նամակ անգլերեն լեզվով, թե ինչու եք ցանկանում ուսանել Ֆրանսիայի Փոլ Սաբատիեի (Տուլուզ 3) համալսարանում,
- ինքնակենսագրություն անգլերեն լեզվով (Europass ձևաչափ),
- Անգլերեն լեզվի հավաստագիր*,
- անձնագրի պատճե:
Փաստաթղթային փուլն հաղթահարած մասնակիցների հետ կանցկացվի բանավոր հարցազրույց:
*Անգլերեն լեզվի հավաստագիր չունենալու դեպքում հարցազրույցն անցկացվելու է անգլերեն լեզվով:
Ուսանողին կտրամադրվի ամսական 850 եվրո կրթաթոշակ և 530 եվրո գումար` ճանապարհածախսը հոգալու համար:
Ֆրանսիայի Փոլ Սաբատիեի (Տուլուզ 3) համալսարանի վեբկայքը՝ https://www.irit.fr/
Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք դիմել ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոն, Արտաքին կապերի բաժին, հեռախոս՝ 060-62-35-98: