Գլխավոր էջ





18 Հնվ

Էրազմուս+՝ դասախոսի մրցույթի հայտարարություն

Հունվարի 18, 2019

Էրազմուս+ կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակներում ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ և Դաբրովա Գուրնիչա համալսարանի համալսարանի միջև իրականացվող Erasmus+ KA107 շարժունության ծրագիրը հայտարարում է մրցույթ ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի Տնտեսագիտություն և կառավարում ամբիոնի դասախոսների համար:

Ծրագիրը մրցութային կարգով հնարավորություն է ընձեռում 2018-2019 ուսումնական տարում մեկ շաբաթ դասավանդել Դաբրովա Գուրնիչա համալսարանի համապատասխան դեպարտամենտում Միջազգային բիզնես ուղղվածությամբ:

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև ս.թ. հունվարի 28-ը ներառյալ  arusyak.harutyunyan@isec.am էլեկտրոնային հասցեին ուղարկել հետևյալ փաստաթղթերը /որպես մեկ pdf փաստաթուղթ/՝

  • Լրացված դիմում-հայտ 
  • Ինքնակենսագրական (ձևը՝ Europass CV)  
  • Դասավանդման պլան
  • Մոտիվացիոն նամակ
  • Անգլերեն լեզվի հավաստագիր*,
  • անձնագրի պատճե:



*Անգլերեն լեզվի հավաստագիր չունենալու դեպքում հարցազրույց է անցկացվելու անգլերեն լեզվով:


Դաբրովա Գուրնիչա համալսարանի վեբկայքը՝ http://www.wsb.edu.pl/

https://www.isec.am/erasmus-credit-mobility-project-university-dabrowa-gornicza
 


Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք դիմել ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոն, Արտաքին կապերի բաժին, հեռախոս՝ 060-62-35-98: