Գլխավոր էջ





21 Փտր

Էրազմուս+՝ դասախոսի մրցույթի հայտարարություն Նեապոլի Ֆեդերիկո II-ի համալսարան

Փետրվարի 21, 2022

Էրազմուս+ կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակներում ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ և Նեապոլի Ֆեդերիկո II-ի համալսարանի միջև իրականացվող Erasmus+ շարժունության ծրագրով հայտարարում է մրցույթ ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի Բնապահպանության և բնօգտագործման ամբիոնի դասախոսների համար:

Ծրագիրը մրցութային կարգով հնարավորություն է ընձեռում Բնապահպանության և բնօգտագործման ամբիոնի դասախոս/ներ/ին 2021-2022 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակում մեկ շաբաթ դասավանդել Նեապոլի Ֆեդերիկո II-ի համալսարանի համապատասխան դեպարտամենտում:

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև ս.թ. մարտի 3-ը ներառյալ arusyak.harutyunyan@isec.am էլեկտրոնային հասցեին ուղարկել հետևյալ փաստաթղթերը /որպես մեկ pdf փաստաթուղթ/՝

  • Ինքնակենսագրական (ձևը՝ Europass CV) 
  • Դասավանդման պլան
  • Մոտիվացիոն նամակ
  • Անգլերեն լեզվի հավաստագիր
  • Անձնագրի պատճե
  • *ԱԳ (ազդեցության գործակից) ունեցող ամսագրերում տպագրությունները կդիտարկվեն որպես առավելություն


Նեապոլի Ֆեդերիկո II-ի համալսարանի վեբկայքը՝ http://www.international.unina.it/

Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք դիմել ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոն, Արտաքին կապերի բաժին, հեռախոս՝ 060-62-35-98 կամ էլ. հասցեով՝ arusyak.harutyunyan@isec.am: