Գլխավոր էջ





14 Մայ

Էրազմուս+՝ դասախոսի մրցույթի հայտարարություն Նեապոլի Ֆեդերիկո II-ի համալսարան

Մայիսի 14, 2020
Էրազմուս+ կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակներում ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ և  Նեապոլի Ֆեդերիկո II-ի համալսարանի միջև իրականացվող Erasmus+ շարժունության ծրագրով հայտարարում է մրցույթ ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի Բնապահպանության և բնօգտագործման ամբիոնի դասախոսների համար:

Ծրագիրը մրցութային կարգով հնարավորություն է ընձեռում Բնապահպանության և բնօգտագործման ամբիոնի 3 դասախոսի 2020-2021 ուսումնական տարում մեկ շաբաթ դասավանդել  Նեապոլի Ֆեդերիկո II-ի համալսարանի համապատասխան դեպարտամենտում:
 
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև ս.թ. մայիսի 23-ը ներառյալ  arusyak.harutyunyan@isec.am էլեկտրոնային հասցեին ուղարկել հետևյալ փաստաթղթերը /որպես մեկ pdf փաստաթուղթ/՝

  • Ինքնակենսագրական (ձևը՝ Europass CV) 
  • Դասավանդման պլան
  • Մոտիվացիոն նամակ
  • Անգլերեն լեզվի հավաստագիր
  • Անձնագրի պատճե

Նեապոլի Ֆեդերիկո II-ի համալսարանի վեբկայքը՝ http://www.international.unina.it/
Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք դիմել ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոն, Արտաքին կապերի բաժին, հեռախոս՝ 060-62-35-98 կամ էլ. հասցեով՝ arusyak.harutyunyan@isec.am: