Գլխավոր էջ





9 Փտր

Էրազմուս+՝ դասախոսի մրցույթի հայտարարություն Կրակովի գյուղատնտեսական համալսարան

Փետրվարի 9, 2022

Էրազմուս+ կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակներում ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ և Կրակովի գյուղատնտեսական համալսարանի միջև իրականացվող Erasmus+ միջազգային կրեդիտային շարժունության ծրագրով հայտարարում է մրցույթ ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի Բնապահպանության և բնօգտագործման ամբիոնի դասախոսների համար:

Ծրագիրը մրցութային կարգով հնարավորություն է ընձեռում Բնապահպանության և բնօգտագործման ամբիոնի  դասախոսներին 2021-2022 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակում մեկ շաբաթ դասավանդել Կրակովի գյուղատնտեսական համալսարանի համապատասխան դեպարտամենտում:

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև ս.թ. փետրվարի 20-ը ներառյալ  arusyak.harutyunyan@isec.am էլեկտրոնային հասցեին ուղարկել հետևյալ փաստաթղթերը /որպես մեկ pdf փաստաթուղթ/՝


  • Ինքնակենսագրական (ձևը՝ Europass CV) 
  • Դասավանդման պլան
  • Մոտիվացիոն նամակ
  • Անգլերեն լեզվի հավաստագիր
  • Անձնագրի պատճե


Կրակովի գյուղատնտեսական համալսարանի վեբկայքը՝ https://en.urk.edu.pl/

Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք դիմել ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոն, Արտաքին կապերի բաժին, հեռախոս՝ 060-62-35-98: