Գլխավոր էջ





23 Օգս

Ամառային դպրոցի մասնակցության հրավեր՝ «Շրջակա միջավայրի գիտությունները՝ հանուն կայուն առողջության»

Օգոստոսի 23, 2021

«Շրջակա միջավայրի գիտությունները՝ հանուն կայուն առողջության» ամառային դպրոցը, որը իրականացվում է Menvipro «Շրջակա միջավայրի պաշտպանություն (բնապահպանություն)» կրթական ծրագրերի արդիականացում Հայաստանի և Վրաստանի համար կարողությունների զարգացման Էրազմուս+ ծրագրի շրջանակներում, այժմ բաց է գրանցման համար։

Գրանցման հղում՝ https://bit.ly/MenviProRegistration


Մասնակցությունն անվճար է և հնարավորություն է ընձեռում հավաքել 2 ECTS կրեդիտ

Ամառային դպրոցը տեղի կունենա ս/թ սեպտեմբերի 6-ից 13-ը։

Ամառային դպրոցի նպատակն է Հայաստանում և Վրաստանում բնապահպանական կրթական ծրագրերի արդիականացման աշխատանքները լրացնել հետազոտահեն  նորարարական ուսուցման ձևերով: Միջոցառումը նախատեսում է ներգրավել մագիստրանտների և ասպիրանտների, որոնք կապահովեն շրջակա միջավայրի պահպանության ոլորտում գիտական կարիերայի փոխանակում և խթանում:

Ցանկանում եք իմանալ ավելին, այցելեք մեր կայք  https://www.menvipro.org/


Ամառային դպրոցի օրակարգը՝