Գլխավոր էջ





3 Մայ

Կրկնակի դիպլոմի ծրագրի մրցույթ Տուշիայի համալսարան, Իտալիա

Մայիսի 3, 2021

Տուշայի համալսարանի հետ կրկնակի դիպլոմի ծրագրի համագործակցության շրջանակներում ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի Շուկայագիտություն մագիստրոսական կրթական ծրագրի ուսանողները կարող են 2021-2022 ուստարվա առաջին և երկրորդ կիսամյակները ուսանել Իտալիայի Տուշայի համալսարանում, Իտալիա:

Մասնակցության համար անհրաժեշտ է՝

  • Լինել ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ Շուկայագիտություն մասնագիտության առաջին կուրսի ուսանող /առկա/,
  • Տիրապետել անգլերեն լեզվին՝ Լեզուների Եվրոպական շրջանակի B2 մակարդակին համապատասխան,
  • Տիրապետել իտալերեն լեզվին՝ Լեզուների Եվրոպական շրջանակի B2 մակարդակին համապատասխան,
  • Մրցույթի առաջին փուլին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև ս.թ. մայիսի 31-ը ներառյալ ella.papikyan@isec.am և arusyak.harutyunyan@isec.am էլեկտրոնային հասցեներին ուղարկել հետևյալ փաստաթղթերը/ որպես մեկ pdf փաստաթուղթ/՝
  • Մոտիվացիոն նամակ անգլերեն լեզվով` բացատրելով, թե ինչու եք ցանկանում ուսանել Տուշայի համալսարանում,
  • ինքնակենսագրություն անգլերեն լեզվով (Europass ձևաչափ),
  • Անգլերեն լեզվի հավաստագիր,
  • Իտալերեն լեզվի հավաստագիր,
  • անձնագրի պատճե


Ուսուցման լեզուներն են՝ իտալերեն և անգլերեն:

Փաստաթղթային փուլն հաղթահարած մասնակիցների հետ կանցկացվի բանավոր հարցազրույց:

Հարցազրույցն անցկացվելու է անգլերեն և իտալերեն լեզուներով:

Գնահատման չափանիշներն են՝

  • Լեզվի իմացություն
  • Մագիստրատուրա ընթացիկ ՄՈԳ
  • Բակալավրի ՄՈԳ


Ուսանողին կտրամադրվի ամսական 850 եվրո կրթաթոշակ և 360 եվրո գումար` ճանապարհածախսը հոգալու համար:

Տուշայի համալսարանի վեբկայքը՝ http://www.unitus.it/

Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք դիմել ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոն, Արտաքին կապերի բաժին, հեռախոս՝ 060-62-35-98:

Ընդհանուր դրույթներ կրկնակի դիպլոմի ծրագրի մասին


Կրկնակի աստիճանի ծրագրին մասնակցող ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ ուսանողները բոլոր չափանիշներով համապատասխանում են Տուշայի համալսարանի մագիստրոսական ծրագրերում ընդունված իտալացի ուսանողներին: Այդ իսկ պատճառով, նրանք ենթարկվում են Տուշայի համալսարանի ներքին կանոնակարգերով սահմանված բոլոր պարտականություններին, պարտավորություններին և ժամկետներին:

Յուրաքանչյուր ուսանող ուսումնառության ավարտին ներկայացնում է մագիստրոսական թեզ՝ Տուշայի և ԳԿՄԿ համապատասխան ամբիոնների դասախոսների համաղեկավարությամբ: Մագիստրոսական թեզը քննարկվում է երկու բուհերում՝ յուրաքանչյուր բուհի կանոնակարգերի համաձայն: Գործընկեր հաստատության մեկ կամ մի քանի անդամ կարող են մասնակցել միջամբիոնային հանձնախմբի աշխատանքներին: Մագիստրոսական թեզը գրվում է անգլերեն լեզվով:

ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ ուսանողները ազատվում են Տուշայի համալսարանի դասընթացներին գրանցվելու համար պահանջվող վճարներից:

Ուսումնառության ավարտին ուսանողներին շնորհվում է երկու դիպլոմ՝ հայկական և իտալական: