9 Հլս
«Դոկտորական կրթության քաղաքականություններ և կառուցվածքներ» թեմայով առցանց վերապատրաստում
Հուլիսի 9, 2020 Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու ս․թ․ հուլիսի 15-17-ին  տեղի ունենալիք «Դոկտորական կրթության քաղաքականություններ և կառուցվածքներ» թեմայով առցանց վերապատրաստմանը, որն իրականացվում է ԵՄ Էրազմուս+ «Դոկտորական կրթության բարեփոխումը Հայաստանում՝ ակադեմիական համայնքի, արդյունաբերության պահանջներին և ԵՄ փորձին համապատասխան» (ARMDOCT)  ծրագրի շրջանակներում:
Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու ս․թ․ հուլիսի 15-17-ին  տեղի ունենալիք «Դոկտորական կրթության քաղաքականություններ և կառուցվածքներ» թեմայով առցանց վերապատրաստմանը, որն իրականացվում է ԵՄ Էրազմուս+ «Դոկտորական կրթության բարեփոխումը Հայաստանում՝ ակադեմիական համայնքի, արդյունաբերության պահանջներին և ԵՄ փորձին համապատասխան» (ARMDOCT)  ծրագրի շրջանակներում:
Կարողությունների զարգացմանը միտված այս հեռավար վերապատրաստման նպատակն է ուսումնասիրել ԵՄ-ում և մասնավորապես ARMDOCT ծրագրի գործընկեր երկրներում (Ֆրանսիա, Իտալիա, Լիտվա և Պորտուգալիա) դոկտորական կրթության քաղաքականությունը և կառուցվածքը (ծանոթացեք խոսնակներին ստորև):
- Մասնակցության համար գրանցման վերջնաժամկետը  հուլիսի 14-ն է:
- Աշխատանքային լեզուն անգլերենն է:
- Հայերեն լեզվով միջոցառման օրակարգին կարող եք ծանոթանալ  ԱՅՍՏԵՂ։
- Միջոցառման ՀՂՈՒՄԸ հասանելի է նաև Facebook սոցիալական հարթակում
Գրանցվել այստեղ:
