Գլխավոր էջ





25 Հնվ

«Մերձավոր արևելք. պատմություն, մշակույթ, արդիականություն» խորագրով գիտաժողովի հրավեր

Հունվարի 25, 2023

ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ արևելագիտության ամբիոնը և ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտը ԳԿՄԿ ուսանողական խորհրդի հետ համատեղ նախաձեռնել են «Մերձավոր արևելք. պատմություն, մշակույթ, արդիականություն» խորագրով ուսանողական գիտաժողով, որը տեղի կունենա ս/թ մարտի 23-ին, ժամը 10:00-ին ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի նիստերի դահլիճում:

ՀՀ ԲՈՒՀ-երի ուսանողներին, մագիստրանտներին և ասպիրանտներին սիրով հրավիրում ենք մասնակցելու ուսանողական գիտաժողովին:

Գիտաժողովում զեկուցումով հանդես գալու համար կարող եք դիմել մինչև
ս/թ փետրվարի 28-ը:

Ընդունվում են մասնակցության հայտեր հետևյալ թեմատիկ ուղղություններով՝

  • Պատմություն, հնագիտություն և ազգագրություն
  • Միջազգային հարաբերություններ
  • Արևելագիտություն


Զեկուցումների վերնագրերը կարող եք ուղարկել հետևյալ էլեկտրոնային հասցեով՝ henrik.jamalyan@edu.isec.am:

Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք զանգահարել 041-17-01-17 հեռախոսահամարով:

Ուսանողական գիտաժողովը տեղի կունենա ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի նիստերի դահլիճում (Հասցե՝ Մ. Բաղրամյան պող. 24/4, 11-րդ հարկ):