19 Մար
ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի տնօրենության որոշում
Մարտի 19, 2021Հիմք ընդունելով ՀՀ ԿԳՄՍ նախարար Վ. Դումանյանի 01/11.2/4635 գրությունը, նկատի ունենալով նաև ՀՀ COVID-19 համավարակով պայմանավորված ներկայիս դրությունը՝ ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի տնօրենությունը
որոշում է.
- 2021 թ. մարտի 19-ից ուսումնական գործընթացը կազմակերպել հեռավար եղանակով:
- ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ ամբիոնների որոշմամբ մինչև 10 ուսանող ընդգրկող խմբերի դասերը և քննությունները կարելի է անցկացնել նաև առկա ձևաչափով՝ պահպանելով հակահամաճարակային կանոնները:
- Դասապրոցեսը կազմակերպել ըստ հաստատված ժամանակացույցի և դասացուցակի:
- Առկա և հեռավար դասընթացների անցկացման օրերը չպետք է համընկնեն:
- Հեռավար դասերը և քննությունները անցկացնել բացառապես ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հեռավար հարթակում՝ https://vle.sci.am:
- Հեռավար հարթակում ապահովել դասընթացների և քննությունների համար անհրաժեշտ նյութերի առկայությունը:
- Դասապրոցեսը կազմակերպելիս խստագույնս պահպանել հակահամաճարակային կանոնները:
- Սույն որոշման կատարման նկատմամբ հսկողությունը վերապահել ԳԿՄԿ ուսումնական աշխատանքների գծով փոխտնօրենին և դեկանին:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:
ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ ՏՆՕՐԵՆ՝ Ա. Սարգսյան