Հայ-ֆրանսիական գիտահետազոտական ծրագրերի օր
Սեպտեմբերի 11, 2017Հայ և ֆրանսիացի գիտաշխատողների աշխատանքը և ուսանողների փոխանակման ծրագրերն արժևորելու նպատակով, 2017թ. սեպտեմբերի 19-ին ժամը 10-ին Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը Գիտություների ազգային ակադեմիայի գիտաժողովների դահլիճում կազմակերպում է «Հայ-ֆրանսիական գիտահետազոտական ծրագրերի օր »:
Այս գիտաժողովը հայ ուսանողներին հնարավորություն կտա տեղեկանալու Ֆրանսիայում և Հայաստանում դոկտորանտուրայի շարժունակության հնարավորությունների մասին և ավելի մոտիկից ծանոթանալու հայ-ֆրանսիական գիտահետազոտական ծրագրերին: Հանդիպման ընթացքում ճարտարապետության, հնագիտության, երկրաբանության, ինֆորմատիկայի, իրավունքի և շուկայագիտության ոլորտի հայ և ֆրանսիացի դասախոսները, գիտաշխատողները և ուսանողները հնարավորություն կունենան ներկայացնելու իրենց վկայությունները:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության բուհական համագործակցության կցորդ Ֆրեդերիկ Ռենբոլդին frederique.reinbold@diplomatie.gouv.fr էլ. հասցեով կամ 060 65 19 93 հեռախոսահամարով:
Գիտաժողովի աշխատանքային Լեզուներն են հայերենը և ֆրանսերենը համաժամանակյա թարգմանությամբ:
Կից՝ օրակարգը