Գլխավոր էջ





24 Հոկ

Արդի տարածաշրջանային հիմնախնդիրներ. մարտահրավերներ և հնարավորություններ

Հոկտեմբերի 24, 2018

ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի Արևելագիտության ամբիոնի և ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի շրջանավարտների հետ կապի և զբաղվածության բաժինը և ՈւԳԸ-ն հայտարարում են «Արդի տարածաշրջանային հիմնախնդիրներ. մարտահրավերներ և հնարավորություններ» խորագրով մասնագիտական դասընթացների երրորդ հոսքի ընդունելություն: Դասախոսություններով հանդես են գալիս ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի,Պատմության ինստիտուտի, ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի, այլ գիտակրթական կենտրոնների դասախոսներ: Դասընթացների ընթացքում ներկայացվում են հանրային հնչեղություն և կարևորություն ստացած, այնպես էլ պատմական առանցքային հիմնախնդիրներ:
Ուսումնառության տևողությունը մեկ շաբաթ է: Մասնակցելու համար անհրաժեշտ է Ձեր մոտիվացիոն նամակները ուղարկեք mikich.parsadanyan@isec.am և CV-ը mikichparsadanyan@mail.ru էլ. հասցեներին:

Դիմում-հայտ (լրացնելու համար խնդրում ենք անցնել հետևյալ հղումով) https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSc3yB1cQn8EHCq3Kiaumj97nN6te4T3BlVnIbNK8uxGNqA75g/viewform


Բազմաթիվ դիմումները և առաջարկությունները հաշվի առնելով դասընթացի մեջ ներառվել են

  1. Վրաստանի և Ադրբեջանի տարածաշրջանային քաղաքականություն
  2. Թուրքիայի արտաքին քաղաքականության գերակայությունները
  3. Իրանի արտաքին քաղաքականության գերակայությունը
  4. Արցախյան հակամարտությունը որպես տարածաշրջանային անվտանգության գործոն
  5. Տարածաշրջանային էներգետիկ աշխարհաքաղաքականություն և ՄերձավորԱրևելքի աշխարհաքաղաքական գործընթացները
  6. ԵԱՏՄ-ին ԱՀԿ-ին ու ԵՄ-ին անդամակցության պայմաններում Հայաստանի տնտեսության մարտահրավերները


Մասնակցել կարող են` 18-45 տարեկան երիտասարդները, ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի ուսանողները և ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողները և շրջանավարտները առանց մասնագիտական սահմանափակման: Դասընթացները տեղի են ունենում երեկոյան ժամերի, Գիտակրթական միջազգային կենտրոնի (Բաղրամյան 24դ, Հիմնարար գրադարանի շենք) 2-րդհարկի 2.1 լսարանում: Գրանցվելու և լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել + (374,10) 52 48 12, 055-61-71-13 կամ գրել mikich.parsadanyan@isec.am էլ. հասցեին: Դիմումների վերջնաժամկետը ս.թ. նոյեմբերի  22-ը: