Գլխավոր էջ





25 Մար

Ռուսաստանի մագիստրատուրայի ստեղծումը. համառուսաստանյան հետազոտությունների արդյունքները

Մարտի 25, 2021

08.04.2021 13:00 Քոլոքվիում - Colloquium

Գարմոնովա Աննա Վլադիմիրովնա
- «Ռուսաստանի մագիստրատուրայի ստեղծումը» նախագիծ-ծրագրի ղեկավար, Ազգային հետազոտությունների համալսարանի (ԱՀՀ) «Տնտեսագիտության բարձրագույն դպրոցի» համալսարանական համագործակցության կենտրոնի տնօրեն, քաղաքական գիտությունների թեկնածու


Օ
պֆեր Եվգենիա Անատոլևնա - ԱՀՀ «Տնտեսագիտության բարձրագույն դպրոցի» կրթության ինստիտուտի գիտաշխատող, մանկավարժական գիտությունների թեկնածու

Շչեգլովա Դարյա Վլադիմիրովնա
- ԱՀՀ «Տնտեսագիտության բարձրագույն դպրոցի» կրթության ինստիտուտի գիտաշխատող, քաղաքական գիտությունների թեկնածու

«Ռուսաստանի մագիստրատուրայի ստեղծումը» նախագիծ-հետազոտությունը 2018-2020 թթ. իրականացրել է ԱՀՀ «Տնտեսագիտության բարձրագույն դպրոցի» կրթության ինստիտուտը Վլադիմիր Պոտանինի բարեգործական հիմնադրամի աջակցությամբ: Հետազոտության նպատակը Ռուսաստանում մագիստրատուրայի կայացման և զարգացման արդյունքների վերլուծությունն է, բարձրագույն կրթության երկաստիճան համակարգի զարգացման քաղաքականության ձևավորման ոլորտում առաջարկությունների մշակումը: Հարցումն իրականացվել է Ռուսաստանի 19 բուհերի 1140 մագիստրանտների, 700 դասավանդողների և բակալավրիատում սովորող 3500 ուսանողի հետ:

Ուսումնասիրությունից պարզվել է, որ ռուսական մագիստրոսական ծրագրերն առավելապես ուղղված են գիտական իրավասությունների ձևավորմանը, ընդ որում, մագիստրատուրայի ուսանողների միայն 14,9 %-ն է ծրագրում իր աշխատանքային գործունեությունը շարունակել ակադեմիական կամ գիտական ոլորտներում: Միևնույն ժամանակ ուսանողները չունեն թվային համընդհանուր իրավասություններ և ամենևին չեն ակնկալում, որ մագիստրատուրան կձևավորի դրանք: Մասամբ դա պայմանավորված է այն իրողությամբ, որ դասախոսները պատրաստ չեն աշխատելու թվային իրավասությունների տիրույթում:

Այսպիսով՝ համաճարակի նախօրեին մագիստրատուրայի դասախոսների կեսից ավելին մասնագիտական գործունեության ընթացքում չօգտագործեց ժամանակակից տեխնոլոգիաներ, իսկ մեկ քառորդը պատրաստ չէր հեռավար աշխատանքին:

Բացի այդ, հակասություն գոյություն ունի մագիստրատուրայի ուսանողների և դասավանդողների նախընտրությունների մեջ՝ մագիստրատուրայում սովորելու և աշխատելու վերաբերյալ.

  • մագիստրանտները նախընտրում են պրակտիկային ուղղորդված ծրագրեր՝ ցանկանալով ձեռք բերել համապատասխան պատշաճ թվային իրավասություններ, որոնց պահանջն ունեն գործատուները,
  • դասախոսները նախընտրում են աշխատել մագիստրատուրայի ակադեմիական ձևաչափով և հաճախ պատրաստ չեն նոր ձևաչափերի: 


Միևնույն ժամանակ կազմակերպիչները կենտրոնանում են դաշնային պետական կրթական չափորոշիչների և կատարողական ցուցանիշների ֆորմալ կողմի վրա, ինչը միշտ չէ, որ համապատասխանում է մագիստրանտների և աշխատաշուկայի արդիական պահանջներին:

Գրանցվելու համար անհրաժեշտ է ընդամենը անցնել այս հղմամբ: