Գլխավոր էջ





6 Դեկ

Ծրագրի լուսաբանման անհատ խորհրդատուի ընտրություն

Դեկտեմբերի 6, 2014

ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնը Նորարարությունների մրցակցային հիմնադրամի տրամադրած դրամաշնորհով իրականացվող «ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնում լրացուցիչ հեռավար շարունակական կրթության կազմակերպում» ծրագրի շրջանակներում նախատեսում է իրականացնել ծրագրի լուսաբանման անհատ խորհրդատուի /ծրագրի լուսաբանում, մամուլի ասուլիսների կազմակերպում, հասարակայնության հետ կապի ապահովում/ ընտրություն: Կարող են դիմել նշված բնագավառում առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ ունեցող մասնագետները: 

Խնդրում ենք ներկայացնել ինքնակենսագրությունները (CV) մինչև սույն թվականի դեկտեմբերի 13-ը, ժամը 18:00 –ն հետևյալ էլեկտրոնային հասցեով` info@isec.am: Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 010 560498, 010 523830 հեռախոսահամարներով: