Գլխավոր էջ





10 Փտր

Գիտաժողովի հրավեր

Փետրվարի 10, 2023

ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի հոգեբանության ամբիոնը հրավիրում է մասնակցելու «Անձի անոմիայի հիմնախնդիրը հետպատերազմական շրջանում. սոցիալական ադապտացիայի, ինտեգրացիայի և ասերտիվ վարքի ձևավորման մեխանիզմները» խորագրով գիտաժողովին:

Գիտաժողովին զեկույցներով հանդես կգան պրոֆեսորադասախոսական համակազմի անդամներ և հոգեբանության մասնագետներ ՀՀ տարբեր բուհերից, «Ժեստ» հոգեբանական կենտրոնից, ինչպես նաև կմասնակցեն պատերազմում զոհված և վիրավորում ստացած զինծառայողների ընտանիքների անդամներ:

Գիտաժողովը տեղի կունենա ս/թ մարտի 4-ին՝ ժամը 11.00-ին, ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի 10-րդ հարկի նիստերի դահլիճում: