Գլխավոր էջ





20 Հնս

Դասախոսի մրցույթ Էրազմուս+ միջազգային կրեդիտային շարժունության շրջանակներում

Հունիսի 20, 2024

ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի և Մադրիդի Կոմպլուտենսե համալսարանի (Իսպանիա) միջև համատեղ իրականացվող Erasmus+ KA107 միջազգային շարժունության ծրագրի շրջանակներում հայտարարվում է մրցույթ ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի «Լեզվաբանություն» ամբիոնի դասախոսների համար:

Ծրագիրը հնարավորություն է ընձեռում մրցութային կարգով ընտրված դասախոսին 2024-2025 ուստարվա երկրորդ կիսամյակում 1 շաբաթ դասախոսել Մադրիդի Կոմպլուտենսե համալսարանի համապատասխան դեպարտամենտում:

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև ս.թ. հունիսի 28-ը ներառյալ ella.papikyan@isec.am էլեկտրոնային հասցեին ուղարկել հետևյալ փաստաթղթերը /որպես մեկ pdf փաստաթուղթ/՝

  • ինքնակենսագրական (ձևաչափը՝ Europass CV),
  • դասավանդման պլան,
  • անձնագրի պատճեն,
  • ԳԿՄԿ-ում աշխատանքային գործունեության մասին տեղեկանք:

Մադրիդի Կոմպլուտենսե համալսարանի պաշտոնական կայքին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://www.ucm.es/english/international

Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք դիմել ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոն՝ Արտաքին կապերի բաժին, հեռախոս՝ 060-62-35-98: